«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Սյունիքը պարզապես աշխարհագրական տարածք չէ, իսկ նրա անվտանգությունը՝ տնտեսական գործարքի առարկա

Սյունիքը պարզապես աշխարհագրական տարածք չէ, իսկ նրա անվտանգությունը՝ տնտեսական գործարքի առարկա
06.11.2026 | 10:22

Հայաստանի տարածքով միջազգային հաղորդակցությունների բացումը կարող է տնտեսական հնարավորություն լինել։ Բայց միայն այն դեպքում, երբ այդ հնարավորության տնտեսական արդյունքները հաշվարկված են, իրավական պայմանները՝ հստակ, իսկ անվտանգային ռիսկերը՝ գնահատված և կառավարելի։
Այսօր մեզ առաջարկվում է հավատալ մի նախագծի հեռանկարայնությանը, որի տնտեսական արդյունավետության հիմնավորումները հանրությանը հայտնի չեն, իսկ անվտանգության երաշխիքները շարունակում են մնալ անորոշ։
Ավելին՝ Սյունիքում սահմանազատման հնարավոր արագացման մասին խոսվում է այն պայմաններում, երբ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքներում, իսկ Բաքուն չի ցուցաբերում այդ տարածքներից հեռանալու պատրաստակամություն։
Ի՞նչ տրամաբանությամբ պետք է Հայաստանը շտապի սահմանազատել այն հատվածները, որոնց շուրջ ձևավորվող նոր իրողությունները կարող են սահմանափակել սեփական ինքնիշխան իրավունքներն ու բանակցային հնարավորությունները։
Խնդիրը հաղորդակցությունների բացմանը կողմ կամ դեմ լինելը չէ։ Խնդիրն այն է, թե ինչ գնով, ինչ պայմաններով և ում շահերի հաշվին է այն իրականացվում։
Տարածաշրջանային խաղաղությունը չի կարող կառուցվել Հայաստանի ռազմավարական խոցելիության խորացման հաշվին։
Որովհետև պետության համար ամենաթանկը կարող է լինել ոչ թե չիրացված տնտեսական հնարավորությունը, այլ առանց հաշվարկի և երաշխիքների ստանձնած ռազմավարական պարտավորությունը։

Դավիթ Անանյան
Դիտվել է՝ 10423

Մեկնաբանություններ